November 3

Մոլորված Աշունը

Լինում է, չի լինում, մի աշուն է լինում։ Հայաստանում այդ աշունը մոլորվում է ու հայտնվում ուրիշ երկրում։ Այդ օրը օգոստոսի 31-ն էր, բոլորը ուրախ-ուրախ սպասում էին ու ասում․ <<Ուռա՜, վաղը աշուն է>>։
Զույգ քույրիկներ են լինում, և նրանք նույնպես սպասում էին, որ վաղը աշուն է գալու, նրանց անուներն էին Մարի և Սոֆի։ Մարին առավոտյան արթնացավ ու տեսավ, որ ծառի վրա ձյուն է նստած և ձյուն է գալիս։ Մարին վազելով արթնացրեց Սոֆիին և ասաց․ <<Պարզվոմ է՝ այսօր աշուն չէ, այլ միանգամից ձմեռն է եկել>>, Սոֆին աչքերը տրորելով և չհասկանալով՝ ինչ է կատարվում, հարցրեց․<<Այսինքն այսօր տարվա ո՞ր եղանակն է, ձմե՞ռ է արդեն>>։ Ուֆֆ նորից ձմեռ, ես չեմ սիրում ձմեռը,-ասաց Սոֆին։ -Ես էլ չեմ սիրում ձմեռը,-ասաց Մարին եւ շարունակեց. <<Իսկ կարող է մեր երկրից հեռացել է աշունը, միգուցե մենք նեղացրել ենք նրան>>։ Մարին պատասխանեց, որ մենք աշնանը չենք վիրավորել, որ նա հեռանա,հաստատ մոլորվել է։ Դե Մարի, ինչ անենք, որ գտնենք աշունը ու հետ բերենք, երևի հարցնենք մայրիկին։ Նրանք գնացին մայրիկի մոտ և ասացին․ <<Մայրիկ, կարող է իմանաս որտե՞ղ է մոլորվել աշունը>>։

Continue reading
October 6

Ճանապարհորդություն դեպի Լուսին

Ֆրանսիական ժողովրդական հեքիաթ

Մաս 1

Ժուկով-ժամանակով մի փոքրիկ, շատ փոքրիկ գյուղ կար: Էս գյուղի բնակիչներին կոչում էին բալզաթցիներ, որովհետև գյուղի անունը Բալզաթ էր: Նրանք շատ միամիտ մարդիկ էին: Չէ, միամիտ չէին, ճիշտը որ ասենք` խելքից մի քիչ պակաս էին:

Գյուղամիջում մի եկեղեցի կար: Եկեղեցու բակում մոշի մի թուփ էր աճում: Թուփը տարեցտարի մեծանում էր, խոշորանում և եկեղեցու դուռը համարյա փակել էր: Մարդիկ հազիվ էին այնտեղ մտնում:

Continue reading
October 5

Իսկ դու կարողանո՞ւմ ես ընկերություն անել

 Ըստ Ալլա Տեր-Հակոբյանի

 Տղան նստել էր բազմոցին ու նկարազարդ գիրք էր թերթում. կարդալ նա դեռ չգիտեր։ Հանկարծ օդանցքից ներս թռավ մի մեծ, շողշողուն բզեզ` երկարուկ բեղերով ու թը՛մփ…ուղիղ գրքի բաց էջի վրա։ Ոնց որ քարկտիկի փոքրիկ շարժվող քար լիներ։ Ու սկսեց քայլել տողերի վրայով` դեպի աջ ու հետ, հետո նորից դեպի աջ ու հետ: Ու այդ բոլորն այնքան լուրջ, կենտրոնացած, որ կարծես իսկապես կարդում էր, կարդացածից էլ բան էր հասկանում։


«Խելոք բզեզ է»,- մտածեց տղան։ Ու առանց երկար-բարակ մտածելու երկու մատով բռնեց բզեզի պլպլան կողերից, դրեց լուցկու դատարկ տուփի մեջ, տուփը փակեց ու մոտեցնելով ականջին՝ ասաց բզեզին.

Continue reading
September 14

Իմ ընտանիքը

Բարև ձեզ իմ անունը Հասմիկ է։ Այսօր ես կպատմեմ իմ ընտանիքի մասին։ Իմ քույրիկի անունը Սուսի է, նա սիրում է հետաքրքիր մուլտֆիլմեր դիտել։ Իմ մայրիկը սիրում է սպորտով զբաղվել, ճամփորդել, սնոուբորդ քշել։ Իմ հայրիկը սիրում է գիրք կարդալ, նկարել և քնել, իմ հայրիկը շատ քնկոտ է։
Հիմա էլ պատմեմ իմ մասին, ես սիրում եմ զբաղվել նկաչությամբ, մանր լեգոներ հավաքել, սիրում եմ խնամել բույսեր։
Իսկ մենք մեր ընտանիքով միասին սիրում ենք շատ թանգարաներ գնալ, հետաքրքիր ֆիլմեր նայել։
Դե ինչ այսքանը, ցտեսություն։