Մի անգամ մի աղջիկ իրեն ամբողջ տարի շատ վատ էր պահել ու լիքը չարաճճիություններ էր արել։ Նա և քույրիկը այդ տարի նամակ էին գրել ու Ձմեռ պապիկից շատ թանկարժեք նվերներ ուզել։ Ձմեռ պապը աղջկան չբերեց նվեր, որովհետև նա իրեն վատ էր պահել, իսկ քույրիկին բերեց այն ամենը ինչ երազում էր։ Աղջիկը շատ տխրեց, բայց հասկացավ իր սխալը և հաջորդ տարի իրեն շատ լավ պահեց և Ձմեռ պապը նրան նվեր բերեց, որովհետև նա ամբողջ տարի բարի էր եղել, լավ էր սովորել և օգնել էր իր ընկերներին։
Տոնածառի վրա կախված են կարմիր և կանաչ խաղալիքներ։ Կարմիր խաղալիքներից տոնածառի վրա կար 8 հատ, իսկ կանաչից 30 անգամ շատ։ Քանի խաղալիքներ կար տոնածառի վրա։
Լուծում
30×8=240
Պատասխան՝․ 240։
Դասարանում կա 14 աղջիկն։ Նրանցից կեսը հագան տոնածառի նկարով հագուստ, մյուս կեսը ձնեմարդի նկարով։ Քանիսն աղջիկ հագավ տոնածառի նկարով հագուստ։
Բարև Ձեզ, սիրե՛լի Ձմեռ Պապիկ։ Իմ անունը Հասմիկ է։ Ես ինձ այս տարի լավ եմ պահել և այս տարի ես տեղափոխվեցի 3-րդ դասարան։ Քեզնից ուզում եմ ամենամեծ տապալապկան և Հարի Փոթերի մանր լեգո։
Լինում է չի լինում մի մարդ է լինում,անունը` Սառա: Էս աղջիկը շատէր սիրում լավաշ, նա մի համեղ լավաշի խանութի տեղ գիտեր, էդ խանութում շատ համեղ էին պատրաստում։ Դժբախտաբար այնպես պատահեց, որ մի օր նա հվանդացավ ու փակեց խանութը, քանի որ չէր կարողանում այլևս պատրաստել։ Սառան շատ տխրեց, լաց եղավ և մտածեց որ նա էլ երբեք այդ համեղ լավաշներից չի ուտի։ Սառան չհանձնվեց, հասկացավ, որ պետք է սովորել ինքնուրույն պատրաստել այդ լավաշներից։ Նա գնաց, գտավ այդ տատիկին, նա էլ պատմեց բոլոր գաղտնքիների մասին, և մի քանի փորձից հետո Սառայի մոտ ստացվում էր պատրաստել ամենահամեղ լավաշները։
Ես 2024 թվականից մինչև 2025 թվական գնացել եմ պարի և շատ համերգներ եմ տվել տարբեր բեմերում ու մեդալներ եմ ստացել, նաև պատվոգրեր։ Ես սկզբում որոշեցի գնալ պարի, որ իմ ընկերուհի Յանաի հետ լինեմ, բայց եկրորդ դասարացնից հետո հասկացա որ ես արդեն ինքս իմ համար եմ գնում պարի, քանի որ այն ինձ շատ դուր է գալիս։
Ես դպրոցում շատ ընկերներ ունեմ, իմ ընկերները շատ լավն են և բարի։ Մենք երեք տարի է արդեն իրար ճանաչում ենք, միասին ճամփորդում ենք, տարբեր խաղեր խաղում, սովորում։
Մենք էստեղ պատրաստվում ենք ցուցահանդեսի։ Ցուցահանդեսի համար պատրաստում ենք թևնոցներ։ Թևնոցները շատ գեղեցիկ էին ստացվել։ Մենք նաև չիր էինք պատրաստել, տերևներ էինք պատրաստել ու ներկել, էջանիշեր էինք պատրաստել, նկարներ էինք նկարել։ Ցուցահանդեսին շատ լավ անցավ, համեղ հարիսա կերանք թթվի հետ միասին և ես իմ ընկերների հետ խաղացի պահմտոցի։
Ես նաև կուզեմ առանձին պատմել իմ ամենասիրելի ուսուցչուհու՝ ընկեր Սրբուհու մասին, նա մեզ համար միշտ շատ հավես աշխատանքներ է կազմակերպում և նա միշտ շատ բարի է, շատ ուրախ, շատ կատակասեր մեր ուսուցիչը ամենա լավն է, ես նրան անչափ շատ եմ սիրում։