December 3

«2025 թվականը իմ կյանքում»

Ես 2024 թվականից մինչև 2025 թվական գնացել եմ պարի և շատ համերգներ եմ տվել տարբեր բեմերում ու մեդալներ եմ ստացել, նաև պատվոգրեր։ Ես սկզբում որոշեցի գնալ պարի, որ իմ ընկերուհի Յանաի հետ լինեմ, բայց եկրորդ դասարացնից հետո հասկացա որ ես արդեն ինքս իմ համար եմ գնում պարի, քանի որ այն ինձ շատ դուր է գալիս։

This image has an empty alt attribute; its file name is par-595x1024.jpg

Ես դպրոցում շատ ընկերներ ունեմ, իմ ընկերները շատ լավն են և բարի։ Մենք երեք տարի է արդեն իրար ճանաչում ենք, միասին ճամփորդում ենք, տարբեր խաղեր խաղում, սովորում։

This image has an empty alt attribute; its file name is Screenshot-2025-12-03-204348-1.png

Մենք էստեղ պատրաստվում ենք ցուցահանդեսի։ Ցուցահանդեսի համար պատրաստում ենք թևնոցներ։ Թևնոցները շատ գեղեցիկ էին ստացվել։ Մենք նաև չիր էինք պատրաստել, տերևներ էինք պատրաստել ու ներկել, էջանիշեր էինք պատրաստել, նկարներ էինք նկարել։ Ցուցահանդեսին շատ լավ անցավ, համեղ հարիսա կերանք թթվի հետ միասին և ես իմ ընկերների հետ խաղացի պահմտոցի։

This image has an empty alt attribute; its file name is Screenshot-2025-12-03-204041-1.png

Ես նաև կուզեմ առանձին պատմել իմ ամենասիրելի ուսուցչուհու՝ ընկեր Սրբուհու մասին, նա մեզ համար միշտ շատ հավես աշխատանքներ է կազմակերպում և նա միշտ շատ բարի է, շատ ուրախ, շատ կատակասեր մեր ուսուցիչը ամենա լավն է, ես նրան անչափ շատ եմ սիրում։


Posted December 3, 2025 by panosyan in category Ուսումնական նյութեր

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*