Меня зовут Алиса. Мне 8 лет. Я учусь в школе, в третьем классе. У меня большая семья. У меня есть папа, мама, брат, сестра, бабушка, дедушка. Моего папу зовут Артур, маму — Лена. Мои родители работают. Это мои дедушка и бабушка. У дедушки большие уши, а у бабушки большие глаза. Они не работают. Это мой младший брат. Его зовут Глеб. Ему 2 года. Он похож на дедушку. Мою сестру зовут Диана. Она умная и весёлая. Ей 5 лет. Она очень любит играть. Я очень люблю свою семью!
Вопросы и задания
Как зовут девочку? Девочку зօвут Алиса.
В каком классе учится девочка? Девօчка учится в третьем классe.
Напиши о своей семье? Привет меня зовут Асмик. Мне 8 лет. Я учусь в школе, в третьем классе. У меня маленькая семья. У меня есть папа, мама, сестра. Моего папу зовут Гагик, маму — Алиса. Мои родители работают. Это моя младшая сестра, Ее зовут Сусан Луси. Ей 6 года. Она очень любит играть. Я очень люблю свою семью!
Եզը, կովը և շունը վիճում էին միմյանց հետ և ամեն մեկը պնդում էր, թե՝ մեր տերը
ամենից շատ ինձ է սիրում: – Իհարկե նա ինձ ամենքիցդ շատ է սիրում,- ասում է եզը և գիտե՞ք ինչու համար: Նրա համար, որ ես եմ նրա արորն ու տափանը քաշում, ես եմ նրա համար անտառից փայտ բերում: Նա ինձ է լծում սայլին և իր ցորենը տանում ջաղաց, այնտեղ ալյուր շինում. հետո էլի ես եմ տանում քաղաք, ուր նա ծախում է այդ ալյուրը և իր տան համար առևտուր
անում,երեխանց համար հագնելիք առնում: Ուրեմն, դուք ի՞նչ եք կարծում, ես որ չլինեի,
նա ինչպե՞ս կարող էր ապրել: – Այդ ճշմարիտ ես ասում,- ասաց կովը:- Բայց մեր տերն ինձ ամենքիցդ ավելի է սիրում,
այդ նրա համար է, որ նա իմանում է, թե քեզ նման աշխատասեր ու ժրաջան եզնուկին ես
եմ պահել մեծացրել: Այս մեկ: Մեկ էլ որ՝ նրա գերդաստանը իմ կաթով եմ պահում: Այն
մածունն ու կարագը, այն սերն ու կաթը, այն եղն ու պանիրը, այն տաք-տաք թանե
սպասը, որ ամեն օր խպշտում են, ո՞ւմ տվածն է: Տեսնո՞ւմ եք ուրեմն, որ եթե ես չլինեմ,
բոլորը քաղցած կկոտորվեն: – Դու էլ ես ճշմարիտ ասում, սիրուն կովիկ,- սկսեց շունը:- Ո՞վ կարող է ուրանալ քո լավությունը: Շատ անգամ ես ինքս էլ եմ մասնակից լինում քո տված անուշ թանին: Մեր տանտիկինը ամեն խնոցի հարելիս թանիցն ինձ բաժին է տալիս: Ով որ քո լավությունն
ուրանա, երկու աչքով կուրանա: Ես շատ երախտագետ եմ, ոչ ոքի լավությունը չեմ կարող
ուրանալ: Բայց գիտեք ինչ կա: Դուք մի նեղանաք, որ մեր տերն ինձ ամենքիցդ էլ շատ է
սիրում. դրա համար մեծ պատճառ կա և ահա ասեմ, թե ինչ է դրա պատճառը…
Եվ շունն սկսեց մեկ-մեկ հաշվել, թե ինքն ինչ ու ինչ է անում: Ասած է, շունը որ հաչել
սկսի, էլ չի դադարի: Այնքան հաչեց եզան ու կովի հետ, որ տերն իմացավ, գնաց նրանց
մոտ, շան լեզվիցն ազատեց, ասելով. «Թող տուր դրանց, Բողար, դու չգիտե՞ս, որ ամենքդ
էլ ինձ հարկավոր եք, ոչ մեկդ մյուսի արածը չեք կարող անել. այդ պատճառով էլ ես ամենքիդ էլ սիրում եմ, դուք էլ սիրեցեք միմյանց»:
1. Տեքստից դուրս գրի՛ր անծանոթ բառերը, բացատրի՛ր օնլայն
բառարանի օգնությամբ:
Արոր – գութան տափան – ցաքան
2. Ինչպիսի՞ն էր կենդանիների տերը։
Արդար, խելացի
3. Առանձնացրո՛ւ տիրոջ խոսքը: Համամի՞տ ես նրա հետ: «Թող տուր դրանց, Բողար, դու չգիտե՞ս, որ ամենքդ էլ ինձ հարկավոր եք, ոչ մեկդ մյուսի արածը չեք կարող անել. այդ պատճառով էլ ես ամենքիդ էլ սիրում եմ, դուք էլ սիրեցեք միմյանց»:
4. Ո՞ր հերոսին հավանեցիր, ինչո՞ւ:
Կովը որովհետև ես կաթնամթերք շատ-շատ եմ սիրում ես չէի կարող ապրել առանց կաթնամթերք:
5. Կենդանիներից որևէ մեկի մասին 5-10 փաստ առանձնացրո՛ւ և հրապարակի՛ր բլոգումդ:
Բարև ձեզ, ես Հասմիկն եմ, այսօր ես կպատմեմ թէ ինչպես անցավ Կատվի տունը» ներկայացումը: Մենք սկզբում նախաճաշեցինք և շարժվեցինք ավտոբուսով դեպի թատրոն: Թատրոնը շատ-շատ-շատ-շատ լավն էր, ներկայացումը մի կատվի մասին էր, որը մնացել էր առանց տան ու հերթով բոլոր կենդանիներին խնդրելով, փորձում էր տուն գտնել իր համար, բայց ոչ մեկ չէր համաձայնվում, բայց դա նրանից էր որ նա ինքն էլ այդքան բարի չէր: Մենք ներկայացումից հասկացանք, որ պետք չի լինել ագահ և պետք է բարի լինել: Ամեն ներկայացում, պատնություն կամ հեքիաթ մեզ մի լավ բան է սովորեցնում: Մեզ բոլորիս էլ շատ դուր եկավ ներկայացումը: Մենք շատ ուրախ և զվարթ հետ գնացինք դպրոց:
1. Գրքի տոնի առիթով միայն չորս սովորող էր գիրք բերել։ Նրանցից ամեն մեկը դասարան էր բերել 12 գիրք։ Ինը գիրք էլ բերել էր դասվարը։ Քանի՞ գիրք էին հավաքել դասարանում:
Լուծում
4×12=48 48+9=57
2. Դպրոցի միջանցքում մեկ շարքով 28 դիմակ էր դրված։ Եկան առաջին դասարանցիները և վերցրին ամեն երրորդ դիմակը։ Հետո եկան երկրորդ դասարանցիները և մնացած դիմակներից վերցրին ամեն երրորդ դիմակը։ Նրանցից հետո եկան երրորդ դասարանցիները և վերցրին մնացածից ամեն երրորդ դիմակը։ Դրանից հետո քանի՞ դիմակ մնաց շարքում։
Լուծում
28-9-6-4=9
3. Մարմնամարզության պարապմունքին 48 սովորող կանգնած էր չորս շարքով։ Մարզասրահ մտան էլի երեք աղջիկ և կանգնեցին առաջին շարքում։ Հետո եկան երեք տղա և կանգնեցին չորրորդ շարքում։ Քանի՞ սովորող եղավ մարզասրահում։
Լուծում
48+3+3=54
4. Կարինեի ծննդյան օրը մարտի 28-ին է։ Անահիտի ծննդյան օրը մեկ շաբաթ հետո է։ Ե՞րբ է Անահիտի ծննդյան օրը։
Լուծում
Ապրիլի 4
5. Տուփերից ամեն մեկում տեղավորվում է 5 խաղալիք։ Ամենաքիչը քանի՞ տուփ է հարկավոր 20 խաղալիք տեղավորելու համար։
Լուծում
20:5=4
6. Հայկը քայլում էր հոր ձեռքը բռնած։ Երբ հայրը անում էր երեք քայլ, Հայկը անում էր հինգ քայլ։ Դպրոցի դռնից մինչև ցայտաղբյուր հասնելու համար հայրը կատարեց 15 քայլ։ Քանի քայլ կատարեց Հայկը։
Լուծում
15:3=5
7.Առաջին դասարանում կա 20 սովորող։ Նախաճաշին առաջին դասարանցիներին խնձորներ տվեցին։ Երեք սովորողներից ամեն մեկը կերավ երեք խնձոր։ Երկու սովորողներից էլ ամեն մեկը կերավ երկու խնձոր։ Մնացածից ամեն մեկը կերավ մեկ խնձոր։ Քանի՞ խնձոր կերան բոլոր առաջին դասարանցիները միասին։
Լուծում
3×3=9 2×2=4 20-5=15 15+9+4=28
8. Մայրիկների տոնին ընդառաջ Անին պատրաստեց 2 բացիկ։ Ամեն բացիկի վրա նկարեց 3 ծաղիկ։ Ամեն ծաղկի վրա փակցրեց 4 թղթե սրտիկ։ Քանի՞ սրտիկ փակցրեց Անին:
Լուծում
6×4=24
9. Անբան Հուռին մեկ օրում ծամում է 3 տուփ ծամոն։ Քանի՞ տուփ ծամոն կծամի մեկ շաբաթում։
Լուծում
7×3=21
10. Քաջ Նազարն ամեն հարվածով սատկացնում էր կենդանի ճանճերի կեսին։ Երկու հարվածից հետո մնաց 6 կենդանի ճանճ։ Քանի՞ ճանճ էր եղել սկզբում։