Գարնանամուտ

Համո Սահյան
Նշենիներն արթնացել,
Իրար գլխով են անում
Եվ հրճվում են, որ իրենք
Առաջինն են արթնանում:
Ձնծաղիկն է ծիծաղում
Լացակումած մի թմբից,
Կարմիր գլխիկն է հանում
Դաղձը խոնավ իր ճմբից:
Ցանկապատի մի ճեղքից
Եղինջն իր աչքն է բանում,
Ծիլը թեթև ժպիտով
Ծանր հասկ է խոստանում:
Ծանոթ խոսքեր է ասում
Լեզուն բացված մի առու,
Եվ առուները բոլոր
Ձայն են տալիս իրարու:
Հարցեր և առաջադրանքներ
1․ Բացատրի՛ր տրված բառերը․
Գարնանամուտ – գարնանամուտի, գոյական
Գարնան սկիզբը:
Հրճվել – չեզոք բայ
Ուրախանալ, հրճվանք զգալ, ցնծալ:
Լացակումած – Կերկերուն, հեկեկուն, հեծկլտանքի նման ձայնի մասին:
Ճումբ – Տե՛ս ճիմ։
2․ Դուրս գրիր քեզ դուր եկած հատվածները:
Ձնծաղիկն է ծիծաղում
Լացակումած մի թմբից,
Կարմիր գլխիկն է հանում
Դաղձը խոնավ իր ճմբից:_
3․ Գունավորի՛ր գործողություն ցույց տվող բառերը:
արթնացել, հրճվում, արթնանում, ծիծաղում, հանում, բանում, խոստանում, տալիս:
4․ Շարունակիր.
Երբ գարունը գալիս է, բոլոր ծառերը աճում են ։
Երբ ծառերը ծաղկում են, անուշ հոտ է գալիս այգուց։
Երբ արևը ժպտում է, մենք տաքանում ենք։

